Միջազգային

SpaceX Starship հրթիռը պայթել է արձակման ժամանակ

SpaceX Starship հրթիռը պայթել է արձակման ժամանակ

Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության «Սթարշիփ» հրթիռը պայթել է արձակման ժամանակ։

Պայթյունը տեղի է ունեցել գործարկումից մոտ ութուկես րոպե անց, նավի բեկորները ցրվել են երկնքում։

Starship-ը պետք է ուղեծիր դուրս բերեր 10 արդիականացված Starlink արբանյակների նմանակող օգտակար բեռ: Սա հրթիռի կողմից տիեզերք բեռ տեղափոխելու առաջին փորձն էր։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական