Միջազգային

Ռուս դիվանագետները ներխուժել են բրիտանական խորհրդարանի փակ հատված․ Guardian

Ռուս դիվանագետները ներխուժել են բրիտանական խորհրդարանի փակ հատված․ Guardian

Մի քանի ռուս դիվանագետ, որ այցելել են Լոնդոնի բրիտանական խորհրդարանի շենք, մի պահ առանձնացել են խմբից և մտել Լորդերի պալատի փակ տարածքներ․ հաղորդում է բրիտանական Guardian թերթը՝ հավելելով, որ անվտանգության ծառայությունը նրանց դուրս է հանել այդտեից։

Թերթը գրում է, որ միջադեպն «անհանգստացրել է անվտանգության ծառայության աշխատակիցներին և երկու պալատների խոսնակների մոտ զգուշություն առաջացրել»։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերին՝ Սուրբ Ծննդյան նախօրեին։

«Ամենայն հավանականությամբ, նրանք պարզապես ուզում էին Կրեմլում պարծենալ, որ «ներխուժել են բրիտանական խորհրդարան»», - մեջբերում է թերթը խորհրդարանի իր աղբյուրը։ «Դժբախտաբար, ձևականորեն դա ճշմարիտ է, բայց նրանց բռնել են մինչև որևէ վնաս հասցնելը»։

Այնուամենայնիվ, բրիտանական կառավարությունը այս միջադեպին շատ լուրջ է վերաբերվել և երկու պալատների պատգամավորներին ուղարկվել են նամակներ՝ զգուշացնելով, որ ռուս դիվանագետներին խորհրդարանի շենք նույնիսկ մասնավոր կարգով չհրավիրեն։

Մինչ այժմ անհասկանալի է՝ ռուսները մասնակցել են էքսկուրսիայի, որը կազմակերպվել է որևէ աշխատակցի կամ պատգամավորի անձնական նախաձեռնությամբ, թե գնել են տոմս որպես սովորական զբոսաշրջիկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական