Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը կմասնակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին:
Այս մասին հայտնել են չինական պետական լրատվական գործակալությունները: Պեկինը պատրաստ է ակտիվացնել երկխոսությունը ԱՄՆ նոր վարչակազմի հետ:
Ինչպես հայտնել Է Չինաստանի ազգային հեռուստաընկերությունը, Հանը միջոցառմանը կմասնակցի Ամերիկյան կողմի հրավերով: