Չնայած նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը բարձր արդյունքների են հասել խաղաղության պայմանագրի հարցում և առաջընթաց գրանցել սահմանների դելիմիտացիայի գործընթացում, Հայաստանում ռևանշիստական միտումների առկայությունը, ռազմատենչ քաղաքականության վարումը և Ադրբեջանի նկատմամբ սահմանադրության մեջ պահպանվող տարածքային նկրտումները մեզ մոտ լուրջ կասկածներ են առաջացնում․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նշենք, որ Վրաստանի արտգործնախարարը գտնվում է Բաքվում։
Վրաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Վրաստանը տարածաշրջանում միշտ իր ներդրումն է ունենալու բարիդրացիության գործում:
«Դա նաև կբարձրացնի մեր տարածաշրջանի տնտեսական ներուժը»,- ընդգծել է Վրաստանի գլխավոր դիվանագետը։