Միջազգային

Կիրիլովի սպանության գործով ևս 2 մարդ է ձերբակալվել

Կիրիլովի սպանության գործով ևս 2 մարդ է ձերբակալվել

Եվս երկու մարդ է ձերբակալվել ՌՔԲԶ զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանության գործով․ ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Հաշվի առնելով հավաքված ապացույցները՝ Բատուխան Տոչիևը և Ռամազան Պադիևը ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից ահաբեկչական գործողություն կատարելու համար։ Դատարանին միջնորդություններ են ներկայացվել նրանց նկատմամբ խափանման միջոցն ընտրելու վերաբերյալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական