Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն առաջին անգամ ժամանել է Ուկրաինա։
Նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք գործընկերության համաձայնագիր կստորագրեն գոյություն ունեցող պաշտպանական հարաբերությունները խորացնելու համար։ Հաղորդվում է, որ Կիևին կառաջարկվի հետագա ռազմական օգնություն՝ մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր աջակցությունը:
Քննարկվելու է նաև ռազմական գործողությունների ավարտից հետո բրիտանացի խաղաղապահների հնարավոր գործուղումը Ուկրաինա։