Միջազգային

«Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը». Բայդեն

«Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը». Բայդեն

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որն ունի հսկայական հարստություն, իշխանություն և ազդեցություն, որոնք «բառացիորեն սպառնում են ամբողջ ժողովրդավարությանը»:

«Այսօր Ամերիկայում ձևավորվում է օլիգարխիա, որը սպառնում է մեր ժողովրդավարությանը, այդ մարդիկ ունեն իշխանություն, հարստություն և ազդեցություն։ Ավելի քան 100 տարի առաջ ամերիկյան ժողովուրդը կանգնեց ավազակ բարոնների դեմ։ Նրանք ստիպեցին հարուստներին խաղալ իրենց կանոններով։ Մենք պետք է դա նորից անենք»,- հայտարարել է Բայդենը։

Նախագահը պատմել է, որ անհանգստություն է առաջացնում տեխնոլոգիական և արդյունաբերական համալիրի հնարավոր աճը․

«Մենք պետք է բարեփոխենք հարկային օրենսգիրքը՝ միլիարդատերերին չտալով ամենամեծ հարկային արտոնությունները, այլ ստիպելով նրանց սկսել վճարել իրենց արդար մասնաբաժինը»:

Բայդենը նաև մտահոգություն է հայտնել ապատեղեկատվության արագ տարածման, սոցցանցերում փաստերի ստուգման բացակայության և «ազատ մամուլի փլուզման» կապակցությամբ:

«Ամերիկացիներին բառացիորեն թաղում են ապատեղեկատվության և ոչ հավաստի տեղեկությունների ձնահյուսի տակ, ինչը թույլ է տալիս չարաշահել իշխանությունը», - ընդգծել Է Բայդենը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական