Միջազգային

Բայդե՞նը, թե՞ Թրամփն են դերակատարություն ունեցել Գազայում հրադադարի հարցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ իրենց դերակատարությունն են ունեցել Գազայում հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերման գործում:

Բայդենը նշել է, որ համաձայնագիրը մեծապես հիմնված է այն առաջարկի վրա, որը նա ներկայացրել էր մայիսին: Երբ նրան հարցրել են, թե ում անունը կգրվի պատմության գրքերում այս համաձայնագրի հաստատման հարցում, Բայդենը ժպտացել է և ասել, որ ծրագրի մշակումը իրականացվել է իր թիմի կողմից, իսկ նոր վարչակազմը կկատարի դրա իրականացումը:

Թրամփն էլ իր հերթին սոցիալական ցանցերում շտապել է նշել, որ համաձայնագրի բեկումն իր ջանքերի արդյունքն է՝ ընդգծելով, որ ամիսներ շարունակ փակուղային բանակցություններից հետո համաձայնագիրը ձեռք է բերվել իր վարչակազմի մասնակցությամբ: Նա նաև նշել է, որ գործարքի ձախողման դեպքում ստիպված կլինեին «թանկ վճարել»: