Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ողջունել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը։
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը, հույս ենք հայտնում, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղության և կայունության ճանապարհ հարթելու համար։
Միջազգային համայնքի, հատկապես ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին, բարձր են գնահատվում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։