Միջազգային

«Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց երբեք չի քննարկվել». Զախարովա

«Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց երբեք չի քննարկվել». Զախարովա

Եռակողմ աշխատանքային խմբում երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- հավելել է նա։

Զախարովան կրկին հայտարարել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերում Հայաստանում ԵՄ առաքելությանը։

«Այն օտար մարմին է Հվ․ Կովկասի տարածաշրջանի համար։ Եթե առաքելությունն ուղղված է կայունությանը, ինչո՞ւ նրա մանդատը երկարաձգելու որոշման ժամանակ հաշվի չի առնվում տարածաշրջանային խաղացողի կարծիքը, որը շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ»,- հայտարարել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական