Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին՝ պատանդների ազատ արձակման գործընթացին նրա աջակցության և տասնյակ պատանդների ու նրանց ընտանիքների տառապանքները դադարեցնելու հարցում Իսրայելին աջակցելու համար:
Վարչապետն ընդգծել է բոլոր պատանդներին ցանկացած միջոցներով վերադարձնելու իր հանձնառությունը և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահին իր խոսքերի համար, որ Միացյալ Նահանգները կաշխատի Իսրայելի հետ՝ ապահովելու համար, որ Գազան այլևս երբեք չլինի ահաբեկչության ապաստան:
Նրանք պայմանավորվել են առաջիկայում հանդիպել Վաշինգտոնում՝ քննարկելու այս և այլ կարևոր հարցեր:
Դրանից հետո վարչապետ Նեթանյահուն զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և շնորհակալություն հայտնել նաև նրան՝ պատանդների ազատ արձակման գործարքն առաջ մղելու հարցում օգնության համար: