Իրանը և կառավարող ռեժիմն իրենց ամենաթույլ վիճակում են, հայտարարել է պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Մարկո Ռուբիոն։
«Նրանց օդային պաշտպանությունը խաթարված է, տնտեսությունը կանգնած է, էներգետիկ ճգնաժամի մեջ են, թուլացած են Լիբանանում և Սիրիայում։
Եթե որևէ զիջում անենք այդ ռեժիմին, նրանք դա օգտագործելու են ռազմապես վերականգնվելու և ահաբեկչական խմբերին ֆինանսավորելու համար»,- ասել է նա։