Միջազգային

«Ուկրաինան նույնպես զիջումների պետք է գնա»․ Ռուբիո

Պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածու Մարկո Ռուբիոն «անիրատեսական» է անվանել Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի բոլոր տարածքները վերադարձնելու սցենարը։ 

«Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ սպառվում են ֆիանանսները, այլ այն, որ սպառվում են ուկրաինացիները: Այն, ինչ արել է Պուտինը, անընդունելի է, բայց այս պատերազմը պետք է ավարտվի: Կարևոր է, որ բոլորը լինեն իրատես: Ստիպված կլինի զիջումների գնալ ոչ միայն Ռուսաստանը, այլև Ուկրաինան»,- ասել է Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ:

Նրա խոսքով՝ Պուտինի նպատակն է այժմ արդյունավետորեն չեզոքություն պարտադրել Ուկրաինային, արդիականացնել բանակը և 4-5 տարի հետո կրկին հարձակվել։

«Կարևոր է, որ ուկրաինացիները լծակներ ունենան, բայց նրանք նույնպես պետք է զիջումների գնան այս համաձայնությանը հասնելու համար»,- հավելել է նա։