ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումն արդեն հավաքագրել է նույնքան նոր անդամներ, որքան կորցրել է Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․ հաղորդում Է Telegraph-ը։
«Ամեն անգամ, երբ Իսրայելն ավարտում է իր ռազմական գործողությունները և հետ մղում ՀԱՄԱՍ-ին, զինյալները վերախմբավորվում են և նորից հայտնվում, քանի որ բացը լրացնելու կարիք կա։ Մեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ - ը հավաքագրել է գրեթե նույնքան նոր զինյալ, որքան կորցրել էր», - հայտարարել է Բլինքենը Ատլանտյան խորհրդում ելույթի ժամանակ։