Միջազգային

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել․ Թրամփը հաստատել է

ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ գործարքի կնքմանը, հայտնում է Axios-ը։ 

Ըստ Al Jazeera-ի՝ գործարքի իրականացման առաջին փուլում Իսրայելը զորքերը դուրս կբերի Գազայի հատվածի սահմաններից 700 մետր հեռավորության վրա։

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկատվությունը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում պատանդների վերաբերյալ համաձայնության են հասել և որ նրանք շուտով ազատ կարձակվեն։