Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից Խերսոնի մարզի Նովայա Կախովկայում ավտոլվացման կետին հասցված հարվածի հետևանքով 3 մարդ է վիրավորվել, հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Վիտալի Գուրան։
«Կիևի ռեժիմը կրկին ցուցադրել է իր ագրեսիվ քաղաքականությունը՝ անօդաչու թռչող սարքի հարվածներ հասցնելով Նովայա Կախովկա քաղաքային օկրուգում ավտոլվացման կետին։ Հարձակման հետևանքով տուժել է 3 մարդ, որոնք օպերատիվորեն տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։