Միջազգային

ՀԱՄԱՍ-ն ընդունել է պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը. AP

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և տասնյակ պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ ԱՄՆ-ի և Կատարի միջնորդները հայտարարել են, որ Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը շատ մոտ են համաձայնության կնքմանը, որը նրանց մեկ քայլով կմոտեցնի 15-ամսյա պատերազմի ավարտին:

ՀԱՄՍ-ում ևս նշել են, որ բանակցություններն հասել են իրենց վերջնական փուլին։ Հաղորդվում է, որ պատանդներից ոմանք պահվում են Գազայի այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին է Պաղեստինի Իսլամական Ջիհադը, որը երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ պատվիրակություն է ուղարկել Դոհա՝ գործարքի վերջնական մանրամասների շուրջ բանակցություններին մասնակցելու համար:

Սաուդյան Al-Hadath թերթը երեքշաբթի երեկոյան հաղորդել է, որ Համասը սկսել է պատանդներին խմբերի բաժանել նրանց սպասվող ազատ արձակումից առաջ: