Լոս Անջելեսի հրդեհներից մեկ շաբաթ անց 2 նոր հրդեհ է բռնկվել. գրում է Axios.com-ը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, իսկ «հատուկ վտանգավոր իրավիճակի մասին նախազգուշացումը», որը տարածել է Լոս Անջելեսի ազգային օդերևութաբանական ծառայությունը, ուժի մեջ է մնում մինչև չորեքշաբթի կեսօր:
«Հարավային Կալիֆորնիան շարունակում է պահպանել բարձր հրդեհավտանգությունը՝ քամու 45-70 մղոն/ժ ուժեղ պոռթկումների և օդի 8-15% հարաբերական խոնավություն միջակայքում», - ասվում է NWS-ի կանխատեսման մեջ: