Միջազգային

Լոս Անջելեսում հրկիզման կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել

Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը 3 մարդու է ձերբակալել՝ վերջին անտառային հրդեհների գոտիներից դուրս հրկիզման համար․ հայտնում է CBS news-ը։

Ոստիկանության պետ Ջիմ Մաքդոնելի համաձայն, ձերբակալությունները տեղի են ունեցել Պալիսեյդսի և Էթոնի հրդեհների տարածքներից դուրս հրկիզումների դեպքերով՝ տեղի բնակիչների ահազանգերի շնորհիվ։

Կիրակի երեկոյան Հյուսիսային Հոլիվուդի թաղամասերում ձերբակալվել է անձ, որը խորովածի կրակայրիչով հրկիզել էր տարածքը։ Երկրորդ ձերբակալությունը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին՝ Վան Նայս բուլվարում, որտեղ մարդը հրկիզել է թփեր։ Երրորդ անձը ձերբակալվել է նույն օրը՝ Սան Վիսենտե բուլվարի մոտակայքում՝ աղբաման հրկիզելու համար։

Իշխանությունները պարետային ժամ են սահմանել և ներգրավել Ազգային գվարդիան՝ կանխելու թալանը և գողությունները, մինչ բնակիչները շարունակում են մնալ տարհանված։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ընդհանուր առմամբ ձերբակալել է 14 մարդու, իսկ շերիֆի վարչությունը՝ 39։