Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը կայցելի Լիբանան: Սա կլինի պետության ղեկավարի երկրորդ նման այցը Լիբանան իր պաշտոնավարման ընթացքում։
Լիբանանի նոր նախագահ Ջոզեֆ Աունի գրասենյակը հայտնել է, որ երեքշաբթի օրը նա հանդիպել է Բեյրութում Ֆրանսիայի դեսպանի հետ՝ քննարկելու Մակրոնի այցի նախապատրաստական աշխատանքները:
Մակրոնի գրասենյակը հաստատել է ամսաթիվը։
Հիշեցնենք, որ Լիբանանում երկու տարվա դադարից հետո նախագահ է ընտրվել Ջոզեֆ Աունը, որը արդեն վարչապետի պաշտոնում նշանակել է Նավաֆ Սալամին։