Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության բնույթին և հեռանկարներին գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում:
«Սակայն երկու կողմերի համար էլ այստեղ կարևոր է ելնել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքից, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։