Իրանը երբեք Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ չի ծրագրել ԱՄՆ-ում անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ընթացքում և երբեք դա չի անի ապագայում։ Այս մասին NBC News-ին Թեհրանում կայացած բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Փեզեշքիանը:
Պատասխանելով Թրամփի դեմ ենթադրյալ դավադրության մասին հարցին, որի մասին հայտնում են ԱՄՆ իշխանությունները, Փեզեշքիանն ասել է. «Սա ևս մեկն է այն սխեմաներից, որոնք Իսրայելը և այլ երկրներ մշակում են իրանաֆոբիա քարոզելու համար։ Իրանը երբեք չի փորձել և չի ծրագրում որևէ մեկին սպանել»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է խոստանալ, որ Թրամփի դեմ մահափորձ չի իրականացվելու, Փեզեշքիանն ասել է. «Մենք երբեք չենք փորձել դա անել ի սկզբանե և երբեք էլ չենք անի»: