Միջազգային

Ստամբուլում կեղծ ալկոհոլից 19 մարդ է մահացել

Ստամբուլում կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով մահերի թիվը հասել է 19-ի․ հայտնում է TRT haber հեռուստաալիքը։

Նշվում է, որ վերջին 72 ժամվա ընթացքում բուժօգնության է դիմել 46 մարդ։ Նրանցից 3-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ 43 հիվանդի բուժումը շարունակվում է։

Հարուցվել է քրեական գործ, այդ թվում՝ «կանխամտածված սպանության փորձ» հոդվածով։ Ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնք Թուրքմենստանի քաղաքացի են։

Ստամբուլում Ուզբեկստանի գլխ․ հյուպատոսությունից էլ հայտնել են, որ կեղծված ալկոհոլի օգտագործումից մահացած ուզբեկստանցիների թիվը 5-ից հասել Է 6-ի, զոհերի թվում 1 կին կա: