Միջազգային

Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետը

Վրաստանի Բաթում քաղաքի «Շերատոն» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա։ Հաղորդվում է, որ նախկին վարչապետը ուղեղի ցնցում է ստացել, կոտրվել է քիթը:

Ականատեսները պնդում են, որ հարձակմանը մասնակցել են խորհրդարանի պատգամավոր, «ժողովրդի ուժը» հակաարևմտյան կուսակցության անդամ Դմիտրի Սամխարաձեն, Աջարիայի Գերագույն խորհրդի անդամ Գեորգի Մանվելիձեն, ինչպես նաև այլ անձինք:

Հայտնի է, որ «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ և ՆԳՆ նախկին ղեկավար Գիորգի Գախարիան տեղափոխվել է կլինիկա, սակայն հետագայում իր կամքով լքել է հիվանդանոցը։