Միջազգային

Մուշում դպրոցի միակ ուսուցիչը վառարանով է տաքացնում դասարանը

Անադոլու գործակալությունը հայտնում է, որ Մուշի բնակչուհի Բուրչակ Էրիջեքը Բուլանըխի շրջանի գյուղերից մեկի դպրոցի միակ ուսուցիչն է, որը ձգտում է երեխաներին լավագույն կրթություն տալ։ Սակայն պարապմունքներն անցկացվում են վառարանի օգնությամբ ջեռուցվող դասարանում: 

Ընդամենը 8 աշակերտ ունեցող դպրոց Էրիջեկը առավոտյան գալիս է ավտոբուսով և առաջին գործը վառարանը միացնելն է։ Դպրոցում նա ոչ միայն դասավանդում է, այլ նաև երեխաների հետ խաղեր կազմակերպում, որպեսզի նրանց առօրյան ավելի ուրախ անցնի։

Էրիջեկն ասում է, որ ամբողջ կյանքը անցկացրել է Էսքիշեհիր քաղաքում և դժվարությամբ է ընտելացել գյուղական պայմաններին։ Սակայն գյուղի բնակիչների աջակցությունն ու երեխաների ժպիտները տալիս են նրան ուժ՝ շարունակելու աշխատանքը։

«Ամեն դժվարության դիմաց կա նաև լավը. երեխաների երջանկությունը և գյուղի բնակիչների աջակցությունը ինձ ոգեշնչում են», - ասել է նա։

Էրիջեկի խոսքով՝ գյուղում ուսուցչի աշխատանքը անգնահատելի փորձ է, և հավատում է, որ ամեն ուսուցիչ պետք է փորձի աշխատել գյուղում։