Կալիֆորնիայում հրդեհների վնասը համեմատելի է Ուկրաինայի վրա ԱՄՆ-ի ծախսած գումարների հետ․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հրդեհների վնասը գնահատվում է շուրջ 150 միլիարդ դոլար: Սա նույնիսկ ավելին է, քան նրանք ներդրել են Ուկրաինայում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը 2024թ․ ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում հունվարի 7-ին սկսված անտառային հրդեհները նահանգի պատմության մեջ ամենամասշտաբայինն են ճանաչվել: