Դոմոդեդովոյի մաքսավորները տուգանել են օտարերկրացուն, որը փորձել է մոտ 50 կգ մարդու մազ ներկրել Ռուսաստան․ հայտնում են դաշնային մաքսային ծառայությունից:
«Դոմոդեդովցի մաքսավորները մարդու գրեթե 50 կգ բնական մազեր են հայտնաբերել Դուբայից չվերթով ժամանած 37-ամյա օտարերկրացու ուղեբեռում: Փորձագետները ապրանքի արժեքը գնահատել են 7 միլիոն ռուբլի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ խուզարկության ընթացքում տեսուչները նրա մոտ հայտնաբերել են 7 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են մազերի՝ տարբեր գույնի 300 կապոց:
Տղամարդը մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու մեջ, որը նախատեսված է Ռուսաստանի վարչական օրենսգրքի 16.2-րդ հոդվածի առաջին մասով (ապրանքների չհայտարարագրում): Նրան ավելի քան 3,3 միլիոն ռուբլու վարչական տուգանք է նշանակվել։