Միջազգային

«Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ». Լավրով

«Հայաստանն ու Ադրբեջանը գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հվ․ Կովկասի երկրները պետք է իրենք բոլոր խնդիրները լուծեն իրենց անմիջական հարևանների հետ․

«Երբ հայտարարում են, որ ԵՄ առաքելությունն ապահովելու է անվտանգությունը Հայաստանի Սյունիքի մարզում, դա այնքան էլ հասկանալի չէ ինձ համար»,- նշել է նա։

Ըստ նախարարի՝ հարավկովկասյան երկրների և նրանց հարևանների միջև խնդիրը կարգավորելու համար աջակցվեց «3+3» մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը։

«Ինձ թվում է՝ սա ավելի արդյունավետ ձևաչափ է։ Հիմա, կարծես, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն գործնականում պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Հասկանալի է, որ մնացած երկու հարցերը դժվար է ինչ-որ կերպ շրջանցել։ Պետք է որոշել՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Եվ անմիջապես Եվրամիությունը հայտարարեց՝ մենք հիմա կգանք, կօգնենք։ Սա Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն որոշումն է՝ որտեղ և երբ կնքել պայմանագիրը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական