Միջազգային

«Սև արկղերը» շատ հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում». Լավրով

«Ես բարձր եմ գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Նախագահները մշտական կապի մեջ են։ Մենք վստահելի հարաբերություններ ունենք։ Երկու երկրների միջև որևէ հարց չկա»․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ամենամյա ասուլիսի ժամանակ:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց, այդ թվում՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում «սխալմամբ խոցված» ռուսական ուղղաթիռին և ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցերը:

Լավրովը լրագրողներին կոչ է արել սպասել ԱԶԱԼ-ի ինքնաթիռի աղետի հետաքննության արդյունքներին և տեղեկություններ չտարածել ողբերգության մասին: Նրա խոսքով՝ այդ տվյալները փաստացի չեն հաստատվում «սև արկղերի» վերծանման արդյունքում։

««Սև արկղերը» շատ հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում: Կարևոր է սպասել հետաքննության ավարտին, իսկ «սև արկղի» տվյալները չեն հաստատում այժմ շրջանառվող վարկածներից շատերը»,- ասել է Լավրովը։