Հունվարի 19-ին TikTok-ն ԱՄՆ-ում կդառնա անհասանելի, եթե Գերագույն դատարանն այս 5 օրվա ընթացքում այլ որոշում չկայացնի։ Առայժմ դատավորները կարծես թե հակված են պահպանել երկկուսակցական օրենսդրությունը, որն արգելում է հավելվածն արդեն հունվարի 19-ին:
Չինական ByteDance ընկերությանը պատկանող հայտնի կարճ տեսանյութերի հավելվածը շուտով կարող է անհետանալ Google և Apple հավելվածներից։ Ինչպես գրում է Axios-ը, բացի հավատարիմ օգտատերերին հիասթափեցնելուց, նման քայլը կխաթարի նաև բովանդակություն ստեղծողների բազմամիլիարդանոց տնտեսությունը:
Նախորդ շաբաթ բանավեճերի ժամանակ Գերագույն դատարանի դատավորների մեծամասնությունը կենտրոնացել էր հիմնական կետի վրա. օրենքի համաձայն, TikTok-ը կարող է շարունակել գործել այլ ալգորիթմով: Եվ քանի որ ByteDance-ը չինական ընկերություն է, այն պաշտպանված չէ առաջին փոփոխությամբ:
Նշվում է, որ հունվարի 19-ից TikTok-ն ակնթարթորեն չի անհետանա այն սարքերից, որոնցում արդեն ներբեռնվել է, բայց ByteDance-ը չի կարողանա թարմացումներ կատարել, ինչը, ի վերջո, այն կդարձնի անօգուտ:
Հավելվածը կարող է ավելի շուտ անցնել «չաշխատող» ռեժիմի, եթե Oracle-ը որոշի անհապաղ դադարեցնել TikTok-ի հսկայական տեսադարանը: Արգելքը կարող է հանգեցնել բաժնետոմսերի անկման, քանի որ ընկերությունն իր տվյալները պահում է ԱՄՆ-ում:
TikTok-ը հասանելի չի լինի ԱՄՆ-ում ինտերնետ բրաուզերի միջոցով, քանի դեռ օգտատերը չի օգտագործում VPN, որը կոդավորում է ինտերնետ տրաֆիքը և թաքցնում օգտատիրոջ IP հասցեն։ VPN ծառայությունները հեշտ է գտնել առցանց, բայց օգտվողը չի կարողանա թարմացումներ կատարել, եթե հավելվածների հաշիվը կապված է ԱՄՆ-ի հետ:
TikTok-ի որոշ օգտատերեր և հեղինակներ արդեն տեղափոխվում են սոցիալական մեդիայի այլ հավելվածներ, որոնցից են՝ Lemon8-ը, որը, սակայն, պատկանում է TikTok-ին և գովազդվում է ընկերության կողմից՝ որպես օգտատերերի համար պոտենցիալ այլընտրանք, համատեղում է Instagram-ի ոճի լուսանկարների փոխանակման հնարավորությունները TikTok ոճի կարճ տեսանյութերի հետ: Այս հավելվածը և մյուս ByteDance հավելվածները կարգելվեն:
Xiaohongshu-ն, որը հայտնի է նաև RedNote անունով, կարճ վիդեոներ տեղադրելու հավելված է, որն զբաղեցրել է առաջին տեղն ԱՄՆ Apple App Store-ում սոցիալական մեդիայի կատեգորիայում: Այն ունի նաև վիդեո և ուղիղ հեռարձակման գործառույթներ:
Նմանատիպ վիդեո հնարավորություններով այլ հարթակներ ներառում են YouTube-ը՝ YouTube Shorts-ով և Instagram-ը՝ Reels-ով: Որոշ օգտատերեր երկու հարթակներում էլ տեղադրում են TikTok-ին մոտ բովանդակություն:
Ըստ Pew Research Center-ի հարցման՝ TikTok-ն ունի 170 միլիոն օգտատեր ԱՄՆ-ում, սակայն ամերիկացիների միայն 32%-ն է աջակցում դրա արգելմանը: ԱՄՆ-ում TikTok-ն արգելելու մղումը կապված է Օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից ամերիկացիներին պաշտպանելու մասին օրենքի հետ, որն ստորագրվել է նախագահ Բայդենի կողմից նախորդ տարվա ապրիլին:
Օրենքը պահանջում է, որ ByteDance-ը վաճառի հավելվածը մինչև հունվարի 19-ը, հակառակ դեպքում՝ այն կարգելափակվի։ TikTok-ը մեկ տարի ուներ հավելվածի ԱՄՆ տարբերակի համար հաստատված գնորդ գտնելու համար: Օրենքն ընդունվել է Չինաստանի հետ կապերի, այդ թվում՝ ապատեղեկատվության և լրտեսության տարածման պատճառով ազգային անվտանգության վերաբերյալ ԱՄՆ կառավարության մտահոգությունների ֆոնին:
ByteDance-ը վիճարկել է օրենքը՝ պնդելով, որ հարկադիր օտարումը հակասահմանադրական է և խախտում է առաջին փոփոխության իրավունքները: Գերագույն դատարանը կարող է ցանկացած ժամանակ վճիռ կայացնել: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ արել է հավելվածն արգելելու առաջին փորձերն ԱՄՆ-ում, բայց նա վերջերս հասկացրել է, որ պատրաստ է «փորձել փրկել այն»: