Միջազգային

ՀԱՄԱՍ-ն ընդունել է հրադադարի գործարքի պայմանները. The Associated Press

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և տասնյակ պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի նախագիծը․ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող երկու անանուն պաշտոնյայի:

Միջնորդ Կատարը հայտարարել է, որ բանակցությունները մոտեցել են համաձայնագրի կնքման «ամենամոտ կետին»:

Իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել, սակայն մանրամասները լրամշակման փուլում են: Ծրագիրը պետք է ներկայացվի Իսրայելի նախարարների կաբինետին՝ վերջնական հաստատման համար։ 

Պաշտոնյաները լավատեսություն են հայտնել, որ կկարողանան համաձայնագիր կնքել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության նախօրեին, որը նշանակված է հունվարի 20-ին: