Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Դոհայում՝ համաձայնեցնելու Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերջին կետերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը գտնվում է իրականացման «եզրին»:
Գործակալության աղբյուրները հաղորդում են, որ միջնորդները երկուշաբթի օրը Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին ներկայացրել են համաձայնագրի վերջնական նախագիծը, որը «բեկումնային» է եղել բանակցություններում․ ներկա են եղել ինչպես ԱՄՆ հեռացող նախագահի, այնպես էլ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները: