ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնական Պոլիկարպովի սպանության գործով երկու նոր անձ է բացահայտվել․ գրում է «Կոմերսանտ»-ը:
Թերթի տվյալներով՝ նրանք Ինգուշեթիայի բնակիչներ են, փոքր բիզնեսով են զբաղվել Մոսկվայում: Նրանք սպանությունը կատարողին Մերձմոսկվայում ապահովել են բնակարանով:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցակիցները ՌԴ-ոմ արգելված Բատալ-Հաջի Բելհարոևի կրոնական հոսանքի մարտական թևի անդամներ են։
Նրանց ձերբակալել են Սիբիրում: Ձերբակալվածներից մեկը պատմել է, որ գեներալին պայթեցրել է՝ հույս ունենալով ստանալ 100 հզ․ դոլար և բնակության իրավունք Եվրամիության երկրներից մեկում:
Այժմ նրանք 15 օրով վարչական կալանքի տակ են գտնվում ոստիկաններին չենթարկվելու և մանր խուլիգանության համար։ Այդ ժամկետը լրանալուց հետո նրանց կուղարկեն Մոսկվա՝ քննչական գործողությունների համար: