ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո պատրաստվում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը չի մանրամասնել հանդիպման ժամկետները, սակայն նշել է, որ այն կլինի ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը։
«Չեմ կարող պատկերացնել, որ Պուտինը ոգևորված է, թե ինչպես է անցել պատերազմը, քանի որ նրա համար էլ դա այնքան էլ հաջող չի եղել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք գտնել լուծում», - ասել է նա:
Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ գիտի, որ Պուտինը պատրաստ է հանդիպել, և ինքն էլ պատրաստվում է շատ արագ իրականացնել այդ հանդիպումը: