ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն երկու անհամատեղելի բաներ են, դրանք տնտեսական պաշտպանության տարբեր համակարգեր են և սակագնային ռեժիմներ․ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով, որ անհնար է երկու աթոռի վրա նստել։
«Հայաստանի կառավարությունն իրավունք ունի որոշելու միանալ ցանկացած միջազգային միության, բայց պետք է կշռի դրա դրական և բացասական կողմերը և պատասխանատվություն կրի դրա հետևանքների համար»,- ասել է նա։
Նա հայտնել է նաև, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Մոսկվա․
«Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա։ Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է»,- հայտարարել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է, որ իր հայ գործընկերն ընդունել է հրավերը, այն կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: