Միջազգային

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին։

«Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի հետ: ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ-ի հետ իր հարաբերությունները»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նշել է նաև, որ երկկողմ ասպեկտներից բացի, Մոսկվայի համար շատ կարևոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում նաև ԵԱՏՄ-ում:

«Այս ամենը միասին համագործակցություն է, որը նշանակալի դիվիդենտներ է տալիս Հայաստանին և նրա ժողովրդին։ Մենք ելնում ենք դրանից», - եզրափակել է նա։

Դմիտրի Պեսկովի մյուս հայտարարությունները ստորև.

▪️ Ռուսաստանի և Բայդենի վարչակազմի միջև բարձր կամ բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսություն չի եղել և չկա։

▪️ Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպման մասին նոր մանրամասներ չկան։

▪️ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կան որոշակի կապեր, այդ թվում՝ դիվանագիտական ճանապարհով։

▪️ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս Իրանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրմանը: