Հայաստանում գտնվող ռուս զինվորականները իրականացրել են հակաահաբեկչական բնույթ կրող վարժանք։
Հատուկ նշանակության ստորաբաժանման ռուս զինծառայողներըահաբեկչությանը հակազդելու համալիր վարժանքի շրջանակներում ետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը:
«Միջոցառման ընթացքում պայմանական դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվել է միավորման հսկիչ-անցագրային կետի վրա։ Հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները հաստիքային սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ վնասազերծել են պայմանական հակառակորդի ուժերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։