Միջազգային

Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Թուրքական հոսքը» շարքից հանելու ծրագրերի համար

ԱՄՆ-ն հավանություն է տալիս էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելուն, «Թուրքական հոսքը» շարքից հանելու ծրագրեր կան․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ԱՄՆ-ին որևէ մրցակից պետք չէ որևէ ոլորտում, սկսած էներգետիկայից, որտեղ նրանք կանաչ լույս են վառում ահաբեկչական գործողությունների առաջ՝ ոչնչացնելու Եվրամիության էներգետիկ բարեկեցության հիմքերը, որտեղ նրանք իրենց ուկրաինացի հաճախորդներին հրավիրում են, որպեսզի այժմ «Հյուսիսային հոսքից» հետո նաև «Թուրքական հոսքը» շարքից հանեն», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: