Միջազգային

Չինաստանում դիտարկում են TikTok-ը Մասկին վաճառելու տարբերակը. Bloomberg

Չինաստանի իշխանությունները դիտարկում են TikTok- ի ամերիկյան ստորաբաժանումը Մասկին վաճառելու տարբերակը՝ ԱՄՆ-ում արգելափակումից խուսափելու համար. այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Bloomberg-ն ընդգծում է, որ եթե նման գործարք կնքվի, ապա TikTok-ը կարող է անցնել Մասկին պատկանող «X»սոցցանցի վերահսկողության տակ: Բացի այդ, գործարարի xAI ընկերությունը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտով, կարող է «օգուտ քաղել» հսկայական քանակությամբ տվյալներից, որոնք հավաքել է TikTok-ը:

Չինաստանի վարչակազմը պետք է «բարդ բանակցություններ» վարի Թրամփի վարչակազմի հետ, որոնք վերաբերում են սակագներին և արտահանման վերահսկողությանը: TikTok-ի հետ գործարքը դիտարկում են որպես հաշտեցման պոտենցիալ ոլորտ․ գրում է գործակալությունը։

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ընդունած օրենքով TikTok-ը արգելվել է, եթե չի վաճառվում ամերիկյան ընկերությանը։ Որոշումը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։