Միջազգային

2025 թվականին երեխաներին ճգնաժամ է սպառնում. ՅՈՒՆԻՍԵՖ

2025 թվականին երեխաներին ճգնաժամ է սպառնում. ՅՈՒՆԻՍԵՖ

2025 թվականին աշխարհը կանգնած է նոր ճգնաժամի առջև, որը խորը մարտահրավերներ է ստեղծում երեխաների համար. Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նոր զեկույցում։

Կլիմայի փոփոխությունը, տնտեսական անկայունությունը և հակամարտությունները խաթարում են երեխաների կյանքի որակը, նրանց բարեկեցությունը և իրավունքները։

Տարածված են խնդիրներ, որոնք պահանջում են արագ և համապարփակ լուծումներ՝ երեխաներին պաշտպանելու համար։

Սակայն այդ խնդիրներին դիմակայելու համար անհրաժեշտ է ամրապնդել այն համակարգերը, որոնք երեխաներին  ապահովում են՝ կրթություն, առողջապահություն և անվտանգություն։

Ամենամեծ սպառնալիքները երեխաների համար շարունակում են մնալ պատերազմները և հակամարտությունները, շուրջ 473 միլիոն երեխա ապրում է հակամարտություններից տուժած տարածքներում։ 

Արդյունավետ համակարգեր և գլոբալ համագործակցություն, ինչպես նաև թվային ենթակառուցվածքների զարգացումը կարող են նպաստել երեխաների բարեկեցության ապահովմանը՝ որոշիչ գործողություններով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական