Միջազգային

Ռուսաստանի տարածքում 200 անօդաչու թռչող սարք է խոցվել

Ռուսաստանի տարածքում 200 անօդաչու թռչող սարք է խոցվել

Հունվարի 14-ի գիշերը ավելի քան 200 անօդաչու թռչող սարքեր և օդային այլ թիրախներ են խոցվել Ռուսաստանի տարածքում, հայտնում է Shot-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Պայթյունների մասին տեղեկություններ են ստացվել Սարատովի, Տամբովի, Ռոստովի, Օրյոլի, Տուլայի, Վորոնեժի շրջաններից, ինչպես նաև Թաթարստանից։

Սարատովի նավթավերամշակման գործարանի մոտակայքում գտնվող Էնգելսի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել։ Սարատովի նահանգապետի խոսքով՝ այս քաղաքներում «վնասվում են արդյունաբերական ձեռնարկությունները»։

Թաթարստանի իշխանությունները հայտնել են Կազանի արվարձանում գազի բաքում բռնկված հրդեհի մասին։ Ինչպես պարզաբանել է Business Online-ը, հրդեհը սկսվել է «Գազպրոմ»-ին պատկանող հեղուկ գազի կլաստերային բազայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական