Միջազգային

«Գազպրոմ»-ում միանգամից 1600 մենեջեր կկրճատվի. Forbes

Ռուսական 47News պարբերականը հրապարակել է ընկերության խորհրդի փոխնախագահ Ելենա Իլյուխինայի նամակը Ալեքսեյ Միլլերին, որում նա առաջարկում է կրճատել «Գազպրոմ» -ի ղեկավար կազմը։

Առաջարկվում է կրճատել ավելի քան 1600 մարդու՝ կենտրոնական գրասենյակի 4100 աշխատողների թիվը հասցնելով 2500-ի։
Իլյուխինան հայտարարել է, որ նրանց աշխատավարձի վրա ծախսվում է մոտ 50 միլիարդ ռուբլի, իսկ սրանով խնայված գումարը կարող է ուղղվել «անձնակազմի մոտիվացիայի և զարգացմանն ուղղված միջոցառումներին»:

«Գազպրոմ» - ի ներկայացուցիչը Forbes-ին հաստատել է նամակի իսկությունը, բայց հրաժարվել մեկնաբանել այն։

Հատկանշական է, որ Իրյուխինան տեղեկանքում հայտնում է, որ «Ռոսատոմ»-ում 350 հզ․ աշխատակիցների ընդհանուր թվի պայմաններում կառավարման ապարատում ընդգրկված է 1246 մարդ։ «Գազպրոմում», ըստ ընկերության տվյալների, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատում է 498․100 մարդ։