Միջազգային

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են «Թուրքական հոսքի» վրա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտարարել են, որ հունվարի 11-ին, «եվրոպական երկրներ գազի մատակարարումը դադարեցնելու նպատակով», 9 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարվածել են Կրասնոդարի երկրամասում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանին:

Մեկ անօդաչու թռչող սարքի բեկորներից աննշան վնասվածքներ են ստացել գազաչափիչ կայանի շենքն ու սարքավորումները, սակայն կոմպրեսորային կայանը «Թուրքական հոսք» խողովակաշարին գազ է մատակարարում բնականոն ռեժիմով․ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ հունվարի մեկից դադարեցվել է Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը դեպի ԵՄ երկրներ։