Միջազգային

Հրշեջ ինքնաթիռները Լոս Անջելեսը վարդագույն են ներկել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կալիֆորնիայի ավերիչ անտառային հրդեհների դեմ պայքարում, որոնք ընդգրկել են ավելի քան 15 հզ. հեկտար, գործի են դրվել հրշեջ ինքնաթիռներ, որոնք օգտագործում են հրշիջման հատուկ խառնուրդներ:

Ջրի մեջ ավելացված քիմիական նյութերը հիմնված են ֆոսֆատների և ամոնիումի սուլֆատի։ Կրակի հետ շփվելիս նրանք արտազատում են ածխաթթու գազ, որն օգնում է մարել կրակը։ Այս խառնուրդները, որոնք թափվում են այրվող տարածքներ, կանխում են կրակի հետագա տարածումը: Լուծույթի բաղադրությանը ավելացվում է նաև ներկ, որպեսզի հրշեջները կարողանան տեսնել, թե կոնկրետ որտեղ է կատարվել մշակումը:

Լոս Անջելեսի փողոցները, մեքենաները, տները և նույնիսկ բույսերը ծածկված են վարդագույն ծածկույթով: 

Palisades Fire-ի և Eaton Fire-ի հրդեհները Լոս Անջելեսի համար ամենակործանարարներից էին: Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ արդեն այրվել է առնվազն 12 հզ․ շենք, մոտ 150 հզ. մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: