Միջազգային

«Երբ Ուկրաինայում սկսվեցին մարտերը, 2 խնդիր ունեինք լուծելու»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը։

Նրա խոսքով, երբ Ուկրաինայում սկսվեցին մարտերը, նա իր առջև երկու խնդիր էր դրել՝ համախմբել աշխարհն ի պաշտպանություն Կիևի և կանխել միջուկային տերությունների միջև պատերազմը։ Բայդենը նշել է, որ երկուսն էլ հաջողվել է անել։ 

Նա խոստովանել է, որ Կիևին ԱՄՆ աջակցությունն ստեղծել է Ռուսաստանի Դաշնության հետ միջուկային առճակատման սանձազերծման ռիսկ։

«Պուտինը կարծում էր, որ Կիևը կնվաճի հաշված օրերի ընթացքում։ Բայց պատերազմի սկսվելուց հետո ես էի, ոչ թե նա, ով կանգնեց Կիևի կենտրոնում։ Առայժմ Պուտինը չի կարողացել ենթարկել Ուկրաինային, չի կարողացել ոչնչացնել ՆԱՏՕ-ի միասնությունը և չի կարողացել հասնել տարածքային նշանակալի ձեռքբերումների»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները չեն կարող հրաժարվել Ուկրաինային աջակցելուց, քանի որ «այսօր Ուկրաինան դեռևս ազատ, անկախ երկիր է՝ պայծառ ապագայի ներուժով»։

Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ​​այժմ ավելի ուժեղ է, քան չորս տարի առաջ, ունի ​​աշխարհի ամենադինամիկ տնտեսությունը։ 

«Իմ նախագահության ընթացքում ես ամրապնդել եմ ԱՄՆ-ի հզորությունը բոլոր բնագավառներում»,- նշել է նախագահը։