Միջազգային

Բրազիլիայի նախագահի նկատմամբ մահափորձ են ծրագրել

Բրազիլիայի նախագահի նկատմամբ մահափորձ են ծրագրել

Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննում է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ նախապատրաստվող մահափորձը․ հաղորդում է Terra լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ հունվարի 3-ին ոստիկանությունը համապատասխան բողոք է ստացել, որից հետո սկսել է հետաքննություն: Ենթադրյալ հարձակումը պլանավորվել Է իրականացվել հունվարի վերջին։

«Նախագահ Լուիս Ինասիու Լուլու դա Սիլվայի և Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դի Մորաեշի վրա հարձակում էր ծրագրվել ծանր զենքի, պայթուցիկների և նռնակների կիրառմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական