Իրանի բանակը հազար նոր ռազմավարական անօդաչու թռչող սարք է ստացել: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ դրոնները հագեցած են առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս շրջանցել հակաօդային պաշտպանության համակարգերը՝ շնորհիվ ցածր ռադիոլոկացիոն տեսանելիության:
Զինծառայողներին ԱԹՍ-ների փոխանցման արարողությունը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։
Իրանում այս օրերին նույնպես ՀՕՊ ուժերի լայնածավալ զորավարժություններ են անցկացվում։ Դրանցում ներգրավված են ոչ միայն հակաօդային պաշտպանության ուժերը, այլև մարտական ավիացիան։