Միջազգային

Կիևը Փհենյանին գերիների փոխանակման գործարք է առաջարկել

Կիևը Փհենյանին գերիների փոխանակման գործարք է առաջարկել

Ուկրաինայի նախագահը պատրաստ է գերեվարված հյուսիսկորեացի զինվորներին հանձնել Փհենյանին՝ Ռուսաստանում պահվող ուկրաինացի ռազմագերիներին վերադարձնելու դիմաց: Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է կիրակի երեկոյան տեսաուղերձում։ 

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շաբաթ օրը հայտարարել է Կուրսկի շրջանում ԿԺԴՀ-ի երկու զինվորների գերեվարման մասին:

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը շարունակում է աշխատել Հյուսիսային Կորեայից ժամանած ռազմագերիների հետ։ Նրանցից մեկը ցանկություն է հայտնել մնալ Ուկրաինայում, իսկ երկրորդը՝ վերադառնալ Կորեա։ Եթե Կիմ Չեն Ընը գոնե հիշի իր այդ քաղաքացիների մասին և կարողանա փոխանակում կազմակերպել Ռուսաստանում պահվող մեր զինվորների հետ, մենք պատրաստ ենք հանձնել այդպիսի զինվորներին։ Անկասկած, հյուսիսկորեացի ռազմագերիներն ավելի շատ կլինեն»,-հայտարարել է Զելենսկին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական