Միջազգային

Կալիֆորնիայի հրդեհների պատճառ կարող են լինել ամանորյա հրավառությունները. Washington Post

Կալիֆորնիայի հրդեհների պատճառ կարող են լինել ամանորյա հրավառությունները. Washington Post

Կալիֆորնիայում հրդեհները կարող են սկսված լինել Ամանորի գիշերը հրավառություն անելու պատճառով, գրում է Washington Post թերթը:

Թերթը հիշեցրել է, որ հունվարի 1-ի գիշերը Խաղաղ օվկիանոսի Պալիսեյդս շրջանում բռնկված հրդեհը մարվել է մոտ 4 ժամվա ընթացքում, իսկ դրա տեղայնացումից հետո Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի կրկնակի բռնկումը կանխելու համար:

«Վերլուծությունը ցույց է տվել, որ նոր հրդեհը սկսվել է հնի անմիջական հարևանությամբ, ինչը մեծացնում է հավանականությունը, որ Նոր տարվա գիշերը մոլեգնող հրդեհը նորից է բռնկվել, որը կարող էր տեղի ունենալ քամոտ եղանակի դեպքում» - ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ հրդեհի հստակ պատճառն այս պահին դեռ պարզված չէ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական