Միջազգային

Իրանի և ՌԴ-ի ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ներառում է 47 հոդված

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները․ հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Դեսպանի խոսքով՝ այդ պայմանագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռությանը, ինքնիշխանության սկզբունքներին և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելուն»:

Դեկտեմբերի 26-ին ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտնել էր, որ ռուս-իրանական պայմանագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների բանակցությունների ընթացքում: